«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստանը շարունակում է շարժվել ազգային նվաստացման ուղիով»

«Հայաստանը շարունակում է շարժվել ազգային նվաստացման ուղիով»
04.05.2026 | 11:00

Երբե՛ք չէի պատկերացնի, որ օտարերկրացիների շուրթերից հնչող «Հայաստանը շարունակում է շարժվել ժողովրդավարացման ուղիով» արտահայտությունը, որից էքստազի մեջ են ընկնում Հայաստանի անունից հանդես եկող «ժողովրդավար կառավարիչներն» ու էժան թուրքական պոմիդորին սրտատրոփ սպասող «խաղաղասեր բնակչությունը», այսպիսի զզվանք կառաջացնի... սրտխառնոցի աստիճանի։

Որովհետև, եթե այն արարողակարգային-դիվանագիտական լեզվից թարգմանենք պարզ, հասկանալի հայերենի, ապա կստացվի՝ «Հայաստանը շարունակում է շարժվել ազգային նվաստացման ուղիով»:

2021թ. պատերազմի և նվաստացման միջև մենք ընտրեցինք նվաստացումն ու այն բերողներին: Դեռ մի որոշ ժամանակ մեզ կթուլատրվի «օգտվել» խաղաղությունից ու էժան պոմիդորից, այնուհետև մեզ կայցելի նաև պատերազմը... բացառվում է, որ չայցելի: Եթե իհարկե 2026թ. շարունակենք հանդուրժել նրանց իշխանավարումը, ովքեր քափ ու քրտինքի մեջ կորած լծված են անդառնալի դարձնել «Հայաստանի շարժվելը ազգային նվաստացման ուղիով»:

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ձյուն գա ձեր պատվազուրկ գլուխներին, Հայաստանի անունից հանդես եկող ժողովրդավար-հայրենավաճառներ և հիշողությունից ինքնակամ հրաժարված «խաղաղասերներ»:

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ